ԳլխավորԼուր

«Տաշիր պիցցա»-ի կետերում թունավորվածների թիվը հասել է 44-ի

Հիվանդանոց

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն էր ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։

Տուժածներից 2-ը 10 և 13 տարեկան երեխաներ են։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետերում։

Comment here