ԳլխավորԼուր

Ալեքսեյ Նավալնիին թունավորել են. նա վերակենդանացման բաժանմունքում է

Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում. ինքնաթիռում գտնվող Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին, թունավորման ախտանշաններով, տեղափոխել են հիվանդանոց, նա վերակենդանացման բաժանմունքում է։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հիմնադրամի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշին։ Վերջինս ենթադրում է, որ նրան թունավորել են՝ թեյի մեջ ինչ-որ բան խառնելով։

Նավալինիի վիճակը գնահատվում է ծանր։

Comment here