ԳլխավորԼուր

«Բավարիան» եզրափակչում կմրցի ՊՍԺ-ի հետ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Լիսաբոնում երեկ մրցեց ֆրանսիական «Լիոնի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։ Երրորդ գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» եզրափակչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որը 3։0 հաշվով պարտության էր մատնել գերմանական «Լայպցիգին»։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին Լիսաբոնում։

Comment here