Տաշքենդում երեք բուհերի հինգ ուսանողներ մահացել են՝ թունավորվելով անհայտ նյութից, փետրվարի 28-ին հաղորդել Է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փետրվարի 27-ին, տեղի ժամանակով ժամը 20.50-ին Տաշքենդի Յունուսաբադի շրջանի մասնավոր տներից մեկում հայտնաբերվել են Ուզբեկստանի մայրաքաղաքի երեք բուհերի հինգ ուսանողների մարմինները:
«Դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն՝ ուսանողների մահվան պատճառ է դարձել անհայտ նյութով սուր թունավորումը»,-ասված է գլխավոր դատախազության Telegram-ալիքում:
Դատախազությունը ուսանողների մահվան փաստով քրեական գործ է հարուցել Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «Հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մի քանի մարդու մահվան» հոդվածով:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։