ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում օտարերկրյա ուսանողներից աշխատելու թույլտվության համար կարող են 70 հազար դոլար պահանջել

Ուսանողները Տեխասի համալսարանի մասնաշենքի մոտ (24 օգոստոսի, 2026 թ.)

Թրամփի վարչակազմն առաջարկում է կտրուկ բարձրացնել ԱՄՆ-ում սովորող օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն ստանալու վճարները, հայտնում է Time-ը։

OPT ծրագրի վերաբերյալ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացրած նախագծով՝ F-1 ուսանողական վիզա ունեցող օտարերկրացիները մասնագիտական աշխատանքային պրակտիկային մասնակցելու համար պետք է վճարեն 70 հազար դոլար, իսկ լրացուցիչ պրակտիկայի համար՝ ևս 30 հազար։ Ներկայում նման ծրագրերին մասնակցելու վճարը շուրջ 500 դոլար է։

Նախարարությունը փոփոխությունը հիմնավորում է ներգաղթի համակարգում խարդախությունների դեմ պայքարելու և ամերիկացի աշխատողների շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Առաջարկը դեռ ուժի մեջ չի մտել։ Նախատեսված է հանրային քննարկման 30-օրյա ժամկետ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews