ԳլխավորԼուր

Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին. Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանը, զոհվել է Արցախում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը։

Վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։

Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:

Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում»:

Ավելի վաղ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը արվեստագետներին, գիտնականներին, մարզիկներին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց հորդորել էր նոյեմբերի 28-ին ժամը 14:00-ին՝ առանց քաղաքական գործիչների, հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում և որոշ պահանջներ ներկայացնել միջազգային կառույցներին:

Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց լինելու են ինքը, Հրանտ Թոխատյանը և Մհեր Մկրտչյանը:

Comment here