ԳլխավորԼուր

Վրաններ Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ մուտքի դիմաց

Բողոքի ակցիա Դեմիրճյան փողոցում

Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքի մասնակիցները վրաններ են տեղադրել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց: Դեմիրճյան փողոցում ուժեր է կուտակում նաև ՀՀ ոստիկանությունը:

Շարժման անդամները հայտարարում են, որ խորհրդարանի շենք մուտք գործելու մտադրություն չունեն և խորհրդարանի մուտքերը փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվել է 2020-ի նոյեմբերի 9-ին հաստատված հրադադարից հետո։

Ընդդիմադիրները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, իսկ փետրվարի 25-ին՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո անժամկետ նստացույց է սկսվել Բաղրամյան պողոտայում։

Ոստիկաններ՝ Երեւանի Դեմիրճյան փողոցում։

Comment here