Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Գերեվարված զինվորն Էրիկ Խաչատրյանն է, 18 տարեկան

Էրիկ Խաչատրյան, գերի

«Էրիկ Խաչատրյանն է։ 18 տարեկան։ Երեկ տականք ազերիների կողմից տարածված տեսանյությում գերեվարված զինվորն է»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Խոսեցի Էրիկի հոր՝ Սարիբեկի հետ։

Վերջին անգամ որդու հետ կապ եղել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո որեւէ տեղեկատվություն չի եղել։

Էրիկը կռվել է Ջաբրաիլում։

Հոկտեմբերի 12-ից հետո եղել է անհայտ կորածների ցուցակում։

Էս պահին արդեն Կարմիր Խաչը սկսել է իր գործն անել»,-գրել է Զոհրաբյանն ու նշել, որ դիմել է միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին, ռազմագերիների խնդիրներով զբաղվող եվրոպացի բազմաթիվ գործընկերներին։

«Ամեն ինչ պիտի անենք, եվրոպական բոլոր կառույցները տակնուվրա պիտի անենք, որ մեր գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց անվնաս տեղափոխենք հայրենիք»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ 44-օրյա պատերազմի ժամանական թշնամին մերթընդմերթ հարվածներ է հասցրել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքին։ Նոյեմբերի 9-ին հրադադարի եռակողմ հայտարարություն է ստորագրվել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ։

Առայսօր հրապարակվել է հայկական կողմի 1678 զոհերի անուններ։

Հավելենք, որ վիրավորների, գերիների ու ռազմագերիների մասին պաշտոնական վերջնական տվյալներ չկան։

 

Comment here