ԳլխավորԼուր

Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել. ԶԼՄ

Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, «Հրապարակի» տեղեկություններով՝ ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։

6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։ Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։

Պարբերականը հայտնում է նաեւ, որ քիչ առաջ տեղեկացել են, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր սահմանային լարված իրավիճակի մասին։

Comment here