ԳլխավորԼուր

Հայտնի են Հայաստան վերադարձած գերիների անունները

Հայ գերիները վերադարձան հայրենիք

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման  արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նրանք են՝ Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 8 գերի են տվել հայկական կողմին:

Նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։