ԳլխավորԼուր

Վանաձորի Հովհ.  Աբելյանի անվան թատրոնում կներկայացվի «Արտավազք» կատակերգությունը

«Արտավազք»

«Ես խուսափում եմ գովազդային պաճուճանքներից և ուղղակի դիմում եմ ձեզ. «Արտավազք 5 աստղանի» կատակերգությունս, որ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում, շուտով՝ փետրվարի 17-ից, կներկայացվի «Արտավազք» վերնագրով, շատ կուզենայի, որ դիտեիք և շատերը դիտեին»,-ֆեյսբուքյան էջում գրել է արձակագիր, դրամատուրգ Սամվել Խալաթյանը։

«Ինչո՞ւ: Սա ժամանակակից այն հազվադեպ բեմադրություններից է, որտեղ մենք՝ ինքներս ենք, և քաղաքական գզվռտուքով լի, օլիգարխիական մաֆիայի և «մեծապատիվ մուրացկանների» մեր իրականությունն է: Պատկերացրեք, թե ի՞նչ տեղի կունենար, եթե հայոց Արտավազդ Առաջին արքան հայտնվեր մեր օրերում, մեր իրականության մեջ: Ֆարսով, սատիրայով լի, կոմիքսային ոճով այս բեմադրությունը, որ իրականացրել են թատրոնի երիտասարդ դերասանները՝ բեմադրիչ Արեն Օսիպյանի ղեկավարությամբ, կարծում եմ, գեղագիտական ընկալումներից զատ մտորումների տեղիք կտա և պատրաստ եմ լսելու ամենասուր քննադատություններն անգամ:

Հույս եմ փայփայում, որ հասարակական-պետական-հոգևոր ազգային արժեքներից արտավազքի մեջ գտնվողներիս համար այս կատակերգությունը յուրատեսակ ընկալում կունենա»,-նշել է հեղինակը: