Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 8 գերի են տվել հայկական կողմին:
Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։
Հիշեցնենք` 2021–ի դեկտեմբերի 29–ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Բոլորը նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։
Ավելի վաղ իրավապաշտպան,ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկատվությունը։ Եվս 80 անձի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: