Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ։
Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել էր ադրբեջանական կողմում: