Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՀՀ ՊՆ-ն գերիների վերաբերյալ պարզաբանումներ է սպասում Արցախի ՊԲ-ից

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Այս մասին նշված է ՀՀ ՊՆ կայքում։

Տեղեկացնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե դեկտեմբերի 12-ին ևս 100 հայ է գերեվարել։

Հիշեցնենք, որ երեկ Բաքվից Երեւան են վերադարձել 44 հայ գերիներ։

Comment here