Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը

Գերիների հարազատները դադարեցնում են երեկ սկսած նստացույցը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը` Տիգրան Ամբարդարյանը։

«Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին, և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները»,–գրել է Ամբարդարյանը և ներկայացրել իրենց պայմանները։

Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021-ին)։

2. Քննարկման արդյունքում համաձայնեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը` շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

«Եթե քննարկված բոլոր պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»,–գրել է նա։

Հավելենք, որ հրադադարի հաստատումից հետո հայրենիք են վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում են գտնվում մոտ 200 մեր հայրենակիցներ, պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվն առնվազն 60 է։ Շուրջ 20-ի նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ։

Comment here