1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը ներխուժեցին ԽՍՀՄ (որի մի մասն էր նաեւ Խորհրդային Հայաստանը) տարածք։
Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը։
Հունիսի 22-ին ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահությունը հայտարարեց զինապարտների (1905-18 թվականներին ծնվածների) զորահավաք։ Զինվորական օկրուգների հիման վրա ստեղծվեցին Հյուսիսային, Հյուիսարևմտյան, Արևմտյան, Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատները։
Ընդամենը երեք շաբաթվա ընթացքում թշնամին խորացավ երկրի ներսը 300-600 կմ, գրավեց Լատվիան, Լիտվան, Ուկրաինայի, Բելառուսիայի և Մոլդավիայի (Մոլդովա) զգալի մասը, դուրս եկավ Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) հեռավոր մատույցներ։
Գրեթե 4 տարի տեւած պատերազմում, որն ավարտվեց ԽՍՀՄ-ի եւ դաշնակից պետությունների հաղթանակով, զոհվեց ավելի քան 20 մլն խորհրդային քաղաքացի (Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ։ Նյութական վնասը կազմեց 2569 մլրդ ռուբլի։
Հայաստանից ռազմաճակատ մեկնածներից շուրջ 300 հազարը զոհվեց, 107 հայ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։
Պատերազմի ավարտին Խորհրդային Հայաստանի բնակչությունը նվազել էր ավելի քան 13 տոկոսով, այն դեպքում, երբ մեր հողի վրա պատերազմական գործողություններ տեղի չէին ունեցել:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։