ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները 6 հայ զինծառայողի գերի են վերցրել. ՊՆ

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան է վերադարձել 73 գերի, ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում դեռեւս մոտ 200 գերի կա։

Հավելենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները ՀՀ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզում մինչեւ 3.5 կմ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք։

Comment here