ԳլխավորԼուր

Մխիթարյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ. Sputnik Արմենիա

Հենրիխ Մխիթարյանն ու «Ռոմայի» ղեկավարությունը համաձայնության են եկել, ըստ որի հայ ֆուտբոլիստը ևս երկու տարի հանդես կգա ջալոռոսիների կազմում, տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Tuttomercatoweb.com-ին։

Ժոզե Մոուրինյոի «Ռոմայի» գլխավոր մարզիչ նշանակումից հետո հայտնի պատճառներով Մխիթարյանը տեղափոխությունը այլ ակումբ ավելի հավանական էր թվում, քան «Ռոմայում» մնալը։ Հայտարարվում էր, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված էին «Յուվենտուսը», «Միլանը»։ Սակայն այսօր, ըստ իտալական լրատվամիջոցի, Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի և «Ռոմայի» ղեկավարության միջև կնքվել է նոր պայմանագիր, ըստ որի Մխիթարյանը ևս երկու տարով կմնա Հռոմում։

Հայտնվում է, որ հայ ֆուտբոլիստի նոր պայմանագրի երկրորդ տարվա ելույթներից կախված Հենրիխի հետ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ Ժոզե Մոուրինյոն իր հավանությունն է տվել Մխիթարյանի նոր պայմանագրին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020/21 թվականի Ա Սերիայի առաջնությունում դարձել է «Ռոմայի» գլխավոր ռմբարկուն՝ խփելով 13 գնդակ, կատարելով նաև 11 գոլայի փոխանցում։ Մխիթարյանը տեղ է գտել նաև Ա սերիայի 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։

Comment here