ԳլխավորԼուր

Ուսանողների միջազգային օրվան նվիրված համերգ՝ «Սիզընս Կաֆե»-ի հարակից տարածքում

Ազդագիր, Yereoneproject

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժինը կազմակերպել է համերգ՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան։

ՃՇՀԱՀ-ից հայտնում են, որ ծրագիրը ներառում է YereOne project բենդի սիրված հիթային երգերով համերգ և ֆոտոկրպակ՝ 360̊ վիդեո սպիներ:

Համերգը կկայանա նոյեմբերի 17-ին, սկիզբը՝ ժամը՝ 17:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում՝ «Սիզընս Կաֆե»-ի հարակից տարածքում (Մաշտոցի պող., 15/5)։

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ-ում ևս համերգ էր նախատեսված, սակայն այն չեղարկվեց՝ առավոտյան ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում պայթյունի պատճառով։