Գյումրի համայնքում Վարդավառի միջոցառումների մեկնարկը տրվել է արձանների լվացմամբ։
Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից երևում է, որ լվացվում են բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և դերասան Մհեր Մկրտչյանի արձանները։
Մասնակցում է նաև համայնքապետ Վարդգես Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է։