Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը` որպես սպորտի գծով ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Այդ մասին 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։
«Այստեղ պատճառները տարբեր են։ Կարծում եմ` պարոն Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, քանի որ սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է` անկախ որևէ պաշտոնի։ Վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում և ունենալու ենք գործակության բազմաթիվ առիթներ»,– հայտարարեց նախարարը։
Նա նաև նշեց, որ սպորտի ոլորտում իշխանություներն այս պահին գտնվում են բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ։
Հավելենք, որ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ փոխնախարար էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 29-ին։
Լուսանկարը՝ արխիվային։