ԳլխավորԼուր

Կարեն Գիլոյանը մասնակցել է ԵՕՀՊՄ քոլեջի՝ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը

Կարեն Գիլոյանը մասնակցել է ԵՕՀՊՄ քոլեջի՝ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը, հայտնում են նախարարությունից:

Կարեն Գիլոյանը ողջունել է քոլեջի սաներին ու մանկավարժներին՝ կարևորելով քոլեջի առաքելությունը կրթված մարզիկներ պատրաստելու հարցում:

ԵՕՀՊՄ քոլեջի սաներին ողջունել և շնորհավորել է նաև տնօրեն Վաղինակ Գալուստյանը։ Միջոցառման ընթացքում կայացել է նաև ԵՕՀՊՄ սաների երդման արարողությունը:

2023-2024 ուսումնական տարում ԵՕՀՊՄ քոլեջում կլինի 18 դասարան՝ նախորդ տարվա 16 դասարանի փոխարեն։

Քոլեջում ուսուցումը սկսվում է հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանից. ընդգծված սպորտային կարողություններ ունեցող աշակերտները հնարավորություն ունեն միանգամայն անվճար սովորելու օլիմպիական 16 մարզաձևերի՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, ատլետիկա, սպորտային ակրոբատիկա, սպորտային պարեր, սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բասկետբոլ, ջրային մարզաձևեր, սուսերամարտ, գեղասահք, ֆուտբոլ բաժիններում։

Կարեն Գիլոյանը մասնակցել է ԵՕՀՊՄ քոլեջի՝ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը

Կարեն Գիլոյան, Վաղինակ Գալուստյան