ԳլխավորԼուր

Կարեն Գիլոյանն այցելել է Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա

Խորեն Հովհաննիսյանն ու Կարեն Գիլոյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է  հայկական ֆուտբոլի լեգենդ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան նորակառույց ֆուտբոլի ակադեմիա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը լեգենդար ֆուտբոլիստի հետ շրջել է նոր կառուցվող ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին ու իրականացվող աշխատանքներին:

Ակադեմիայում գրեթե ավարտվել են խաղադաշտի, հանդերձարանների կառուցման, ինչպես նաև ենթակառուցվածքների ներքին հարդարման աշխատանքները:

Ակադեմիան շուտով կհանձնվի շահագործման:

Խորեն Հովհաննիսյանն ու Կարեն Գիլոյանը