ԳլխավորԼուր

Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն

Մանուել Պետրոսյանը դարձավ Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն։

Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն՝ Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը:

Հունվարի 11-ից անցկացված տղամարդկանց պայքարին մասնակցել են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Իսկ 77-րդ անգամ անցկացվող կանանց առաջնությանը մասնակցեն Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը: Չեմպիոն է դարձել Մարիամ Մկրտչյանը։