ԳլխավորԼուր

Մարիամ Մկրտչյանը` Հայաստանի կանանց շախմատի չեմպիոն

Շախմատի Հայաստանի չեմպիոն Մարիամ Մկրտչյան

Մարիամ Մկրտչյանը դարձել է Հայաստանի կանանց շախմատի 77-րդ առաջնության 2022 թվականի չեմպիոն։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Մկրտչյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կես միավորով գերազանցեց արծաթե մեդալակիր Սուսաննա Գաբոյանին (6,5): Մրցանակային եռյակը եզրափակեց Մարիա Գևորգյանը՝ հավաքելով 6 միավոր:

Այս հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը՝ ընդգրկվելով հավաքականի կազմում:

Կանանց 77-րդ առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում էին Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը: