ԳլխավորԼուր

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց

Գաբրիել Սարգսյանը՝ Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5):

Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին, որը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։

Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2.5:1.5):

Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կավարտվի սեպտեմբերի 23-ը: Ընդհանուր առմամբ կանցկացվի 11 խաղափուլ։

Խաղերին կարող եք հետևել այստեղ։

Էլինա Դանիելյանը՝ Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում
Էլինա Դանիելյանը՝ Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում