ԳլխավորԼուր

Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյան, Արջուն Էրիգայսի

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված մրցաշարում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին:

«Ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարում:

Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք:

Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար, և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Արոնյանը Հնդկաստանում անցկացվող Tata Steel Chess India բլից մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել։

Հայ գրոսմայսերը 11.5 միավոր է հավաքել հնարավոր 18-ից։ Նույնքան միավոր է վաստակել նաև հնդիկ շախմատիստ Արջուն Էրիգայսին, որը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն էր: