ԳլխավորԼուր

Սևանում «Opel»-ը բախվել է ծառին. կա զոհ

Ավտովթար՝ Սևան քաղաքում

Հունվարի 21-ին, ժամը 05։17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են Արտակարգ իրավիճակներ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից։