ԳլխավորԼուր

ՃՏՊ Մալիշկա- Վայք ճանապարհին. կա զոհ

Վթար

Նոյեմբերի 14-ին, ժամը 00:40-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ․ վերջինս, հոսպիտալացման ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է:

Comment here