ԳլխավորԼուր

Ավտովթար Վայոց Ձորում. կա մեկ զոհ

Նոյեմբերի 13-ին, ժամը 13:46-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։