ԳլխավորԼուր

Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է պարաբազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը, գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

«Սա արդեն իմ չորրորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, իմ մարզական ուղու ընթացքում ես նաև դարձել եմ հնգակի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճել եմ Աշխարհի գավաթը»,– գրել է նա։

Պարաբազկամարտի աշխարհի 27-րդ առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 10-23-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։

Աշխարհի առաջնությանը մասնակցում են 58 երկրի ներկայացուցիչներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews