ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Բամբիռ» և «Լավ էլի» ռոք խմբերի «ոչ Պաշտոնական» համերգը՝ այսօր

«Բամբիռ» և «Լավ էլի» ռոք խմբերը հանդես կգան «ոչ Պաշտոնական» օնլայն համերգով, որի ընթացքում կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները:

Համերգն ուղիղ կհեռարձակվի ապրիլի 20-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:

ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացված քաղաքացիների առօրյան: Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

Comment here