ԳլխավորԼուր

Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վիգեն Նազարյան

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալ է նվաճել։

Օգոստոսի 19-ին կայացած մենամարտում 87 կգ քաշային ըմբիշը 7։0 հաշվով հաղթեց ԱՄՆ–ի ներկայացուցիչ Ջոն Ուոլկերին։

2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից։ Հասնելով կիսաեզրափակ՝ պարտվել էր Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազ Ալի Չուբանիին։