ՀՀ զինված ուժերի հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը (60 կգ քաշային կարգ) դարձավ Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության չեմպիոն։
Նա ոսկե մեդալ նվաճեց` հաղթելով Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցչին։
Գասպար Տերտերյանն (67 կգ) էլ ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթելով Իրանի ներկայացուցչին՝ ոսկե մեդալ նվաճեց: Ոսկե մեդալակիրների շարքը համալրեց նաև Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։
Էլեն Բաբաջանյանը (53 կգ) ու Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ, Հրաչյա Պողոսյանն (63 կգ) ու Աշոտ Խաչատրյանը (77 կգ)՝ բրոնզե մեդալներ։
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը անցկացվում է նոյեմբերի 20-22-ը: Մասնակցում են 21 երկրների ներկայացացուցիչներ։