2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին հաղթեց 4-1 հաշվով:
1/4 եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Բաչկովի մրցակիցը Էլնուր Աբդուրահիմովն է (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում հայ մարզիկը կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։
Հիշեցնենք` 1/16 եզրափակիչում գյումրեցի մարզիկը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։