ԳլխավորԼուր

Կամիլա Վալիևան կշարունակի պայքարը Պեկինի օլիմպիադայում. մարզական դատարանի որոշումը

Կամիլա Վալիեւա

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի անդամ Կամիլա Վալիևան կմասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) թույլատրել է Վալիևային մասնակցել Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել: Դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխանը դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: