ԳլխավորԼուր

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները ոսկե մեդալ են նվաճել Բուդապեշտի միջազգային մրցաշարում

Հայաստանյան գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։

Պարային զույգը երկու ելույթի արդյունքում (պարտադիր և ազատ ծրագիր) 181,05 միավոր է հավաքել:

Երկրորդ տեղում լիտվացի զույգն է՝ Էլիսոն Ռիդն ու Սաուլյուս Ամբրուլևիչուսը (181,01):

Գեղասահքի միջազգային մրցաշարում ուժեղագույնների եռյակում են ռուսաստանցիներ Ելիզավետա Շանաևան ու Դևիդ Նարիժնին(174,90):

Comment here