Երևանի Կարապի լիճը վերածվել է սահադաշտի: Այն կաշխատի մինչև փետրվարի վերջ ամեն օր՝ ժամը 11:00-23:00-ն։
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաները սահադաշտի բացման մեկնարկն ազդարարեցին դեկտեմբերի 6-ին:
Ակտիվ հանգստի սիրահարները սահադաշտ կարող են այցելել նաև իրենց չմուշկներով:
Կարևոր պայման է միայն հետևել անվտանգության կանոններին, հայտնում են քաղաքապետարանից: