ԳլխավորԼուր

Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր. տեսանյութ

Սարանսկում ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության կանանց մենասահքի եզրափակիչ մրցաշարը։

Հաղթող է ճանաչվել Սոֆյա Ակատիևան, ով կարճ և ազատ ծրագրերի համար ստացել է 222,22 միավոր։

Արծաթը բաժին է հասել Ադելիա Պետրոսյանին (211.44)։ Հայ գեղասահորդուհին հաղթել էր կարճ ծրագրում։

Բրոնզե մեդալակիր է դարձել Ալիսա Դվոեգլազովան (196.99):

Ներկայացնում ենք Ադելիայի կարճ ծրագրի տեսանյութը։