ԳլխավորԼուր

Հայտնի են Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային ելույթների հաղթողները  

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը երկու ծրագրերի արդյունքում 18-րդն է:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային ելույթներում  ոսկե մեդալակիր են դարձել Ֆրանսիայից Գաբրիել Պապադակիս-Գիյոմ Սիզերոն զույգը (լուսանկարում): Երկրորդ տեղում Ռուսաստանից Վիկտորյա Սինիցինա-Նիկիտա Կասալապով զույգն է, երրորդ տեղում՝ ԱՄՆ-ից Մադիսոն Հաբել-Զաքարի Դոնոհու զույգը:

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը ազատ վարժությունում հավաքեց 101.16 միավոր և հանրագումարի արդյունքում` 167.03 միավորով, 18-րդն է: