Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից, տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:
Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:
Օլիմպիական արտոնագիր ունի նաև Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:
Տեղեկացնենք, որ հունվարի 13-15-ը Աշոցքում անցկացված Հայաստանի դահուկավազքի առաջնությունում չեմպիոններ են դարձել Միքայել Միքայելյանը (լուսանկարում) ու Կատյա Գալստյանը։
2020 թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։ Ի դեպ, Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որ հյուրնկալել է ամառային (2008) և ձմեռային օլիմպիական խաղերը։