Ռուսաստանցի 14-ամյա գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր ցատկ է կատարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանն է։ Պատմական ցատկը 14-ամյա Ադելիան կատարել է դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի գեղասահքի մեծահասակների առաջնության ազատ ծրագրում։
Նշենք, որ Ադելիան գրավել է 4-րդ տեղը։
Ավելի վաղ Պետրոսյանը դարձել էր կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիտբերգեր ցատկ կատարած գեղասահորդուհին, իսկ այս տարվա փետրվարին Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանիների առաջնության արծաթե մեդալը:
2021-ի մարտին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում Ադելիան ներկայացրել էր ազատ ծրագիրը Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո: Սեպտեմբերին հաղթել էր Սլովենիայի մայրաքաղաքում պատանիների շրջանում գեղասահքի «Գրան պրի» փուլում։