ԳլխավորԼուր

Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ զույգը հաղթահարեց օլիմպիական առաջին արգելքը

Այսօր Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մեդալների համար պայքարը սկսեցին 23 զույգեր, որոնցից միայն 20-ը կշարունակեն պայքարը ազատ ծրագրում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան- Սիմոն Սենեկալ գեղասահորդների զույգը ռիթմ-պարից հետո եւս իրավունք վաստակեց հանդես գալ ազատ ծրագրում։

Ստանալով 65,87 միավոր` Թինան ու Սիմոնը հանդես եկած տասը զույգերի մեջ րավեցին վեցերորդ տեղը, ինչը նշանակում է, որ մեր մարզիկներն անցան որակավորումը և հանդես կգան նաև ազատ ծրագրով։

Պարային զույգերում օլիմպիական չեմպիոն և մրցանակակիր զույգերը հայտնի կդառնան փետրվարի 14-ին։