ԳլխավորԼուր

Ռուսական հաղթարշավ՝ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունվարի 12-16-ին անցկացվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը։

Կանանց մենասահքի Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Կամիլա Վալիևան։ 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին կրկին ՌԴ-ն ներկայացնող Աննա Շչերբակովան և Ալեքսանդրա Տրուսովան։ Նշենք, որ երեքն էլ Էթերի Տուտբերիձեի սաներն են։

Տղամարդկանց մենասահքում առաջին տեղը նվաճեց Մարկ Կոնդրատյուկը (ՌԴ), երկրորդ տեղում իտալացի Դանիել Գրասլն է, երրորդում՝ Դենիս Վասիլևը (Լատվիա)։

Պարային զուգասահքում ոսկին նվաճեց Վիկտորյա Սինիցինա-Նիկիտա Կացալապով զույգը (ՌԴ), արծաթը՝ Ալեքսանդր Ստեպանովա-Իվան Բուկին զույգը (ՌԴ), բրոնզը՝ իտալացիներ Շարլեն Գինյար-Մարկո Ֆաբրի զույգը։

Մարզական զուգասահքում լավագույնն էր աշխարհի չեմպիոն Անաստասյա Միշինա-Ալեքսանդր Գալյամով զույգը (ՌԴ), որն առաջին անգամ էր Եվրոպայի չեմպիոն դառնում։ Նրանք նաև համաշխարհային նոր ռեկորդներ են սահմանել՝ ազատ ծրագրում (157.46 միավոր) ու 2 ելույթների հանրագումարում (239.82 միավոր)։

Երկրորդ ու երրորդ հորիզոնականներում են Եվգենյա Տարասովա-Վլադիմիր Մորոզով (ՌԴ), Ալեքսանդրա Բոյկովա-Դմիտրի Կոզլովսկի զույգերը (ՌԴ)։

Ռուսաստանցի գեղասահորդները, այսպիսով, նվաճել են բոլոր չորս ոսկե մեդալները։

Հունվարի 12-15-ն անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 123 մարզիկ-մարզուհի՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգ, այդ թվում Հայաստանը ներկայացնող մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը։