Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի հայազգի Ադելիա Պետրոսյանը, որը հայկական արմատներ ունի, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում հաղթել է գեղասահքի պատանեկան «Գրան պրիում»։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սոֆյա Սամոդելկինան, որը հաղթել է ազատ ծրագրում: Բրոնզե մեդալ է նվաճել ամերիկուհի Լինդսի Տորնգրենը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ադելիա Պետրոսյանը Կրասնոյարսկում նվաճել էր Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։