Հայազգի գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող երկրի պատանեկան առաջնությունում Պետրոսյանը ընդհանուր արդյունքում հավաքելով 211.87 միավոր` դարձել է արծաթե մեդալակիր:
«Հորս կողմից հայ եմ: Հայաստանը վերջերս պարտություն է կրել` զիջելով Արցախը: Ինձ համար կարևոր էր այս կերպ ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունն իմ երակներում հոսում է, որ Արցախը մի օր նորից հայկական լինի: Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ սառույցի վրա իմ հաղթանակով օգնեմ երկրիս»,-տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ադելիա Պետրոսյանը հունիսին կդառնա 14 տարեկան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։