ԳլխավորԼուր

Ուսանողների շուրջ 40%-ը կարճատես է. Տեսողության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 2000 թվականից հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այս տարի օրը կնշվի հոկտեմբերի 14-ին։

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է:

40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտ: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%:

Տեսողության համաշխարհային օրն այս տարի անց է կացվում «Սիրեք ձեր աչքերը» խորագրի ներքո:

Comment here