ԳլխավորԽոսքՄի կտոր գիրք

Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ. Էրիխ Մարիա Ռեմարկ

Հաղթական կամար

Ներկայացնում ենք մտքեր գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի (1898 — 1970) «Հաղթական կամար» վեպից։

***

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

Այն, ինչ մարդ փողով կարող է ստանալ, շատ էժան է:

Եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը:

Ես կարող եմ հազարավոր պատասխաններ իմանալ, բայց միակ այն պատասխանը, որն ինձ պետք է, ես չգիտեմ, և չեմ էլ իմանա, քանի որ այդ պատասխանը ոչ թե իմ մեջ, այլ ինձնից դուրս է, որին ես երբեք չեմ կարող հասնել…

Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:

Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:

Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:

Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը կարող է դրանից ավելի լինել։

Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհը այն է, որբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որը հետագայում ապահովել չի կարող:

Բաժանվելիս մարդ միշտ ծանր զգացմունքներ է ունենում, անգամ եթե հուսահատությունից է բաժանվում։

Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։

Դու եկար ինձ մոտ, բայց չվերադարձար։

Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:

Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ:

Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն, դա ավելի վտանգավոր է։

Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է:

Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր:

Նա այնքան սքանչելի էր, որքան սքանչելի կարող էր լիներ կինը, որը քեզ չի սիրում:

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:

Օգնիր եթե կարող ես, արա այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ երբ զգում ես, որ ոչինչ անել չես կարող` մոռացիր:

Մարդը մեծ է իր մտահղացումերով, սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է և՛ մեր դժբախտությունը, և՛ հմայքը:

Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ չի ուզում հիշել:

Լռության մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածության մեջ:

Հանդուրժողականությունը կասկածի դուստրն է:

— Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում: — Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:

Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավետության մասին մտածի:

Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է:

Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

Դա մի սովորական ու էժան գիշերային հիասթափություն է, խավարի հետ գալիս է և նրա հետ էլ անհետանում:

— Սիրելիս,- ասաց նա գրեթե քնքշորեն:- Դու ինձ հետ չես մնա: Չի կարելի բանտարկել քամուն: Ջուրը նույնպես չի բանտարկվի: Իսկ եթե դա նույնիսկ արվի էլ, ապա նրանք կգարշահոտեն: Բանտարկված քամին կդառնա ծանր, տհաճ շնչելի օդ:  Դու ծնված չես մեկնումեկին սիրելու համար:

Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:

Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:

— Ես քեզ չեմ հասկանում: Չէ՞ որ մենք կարող էինք… — Ոչ,- իսկույն վրա բերեց Ռավիկը:- Մենք չէինք կարող: Գիտեմ ինչ ես ասելու. մնալ`որպես բարեկամ: Բանջարանոց շինել հանգած զգացմունքների սառած լավայի վրա: Ոչ, դա մենք չենք կարող: Այդպիսի բաները մեզ համար չեն: Նման բաները նույնպես միշտ չէ, որ հաջորդում է: Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:

Հրաժեշտի ժամանակ ամենաճիշտ բանը գնալն է:

Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է:

Արդարացում միշտ էլ կարելի է գտնել, եթե պատրվակ լինի:

Ով բացատրություններ է տալիս, նա պաշտպանվում է:

Որոշակիությունը երբեք ցավ չի պատճառում: Ցավը լինում է մինչև այդ և դրանից հետո:

Զգացմունքների համար մարդուն չի կարելի մեղադրել:

Ձեր բոլորի ուզածը այդ է. մի՛ խաբիր, մի՛ խաբիր: Միայն ճիշտն ասա: Բայց բավական է մարդ ձեզ ճշմարտությունը ասի, դուք ուժ չեք գտնում այդ ճշմարտությունը տանելու:

Գիշերն ամեն ինչ չափազանց է թվում:

Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է, իսկ ամենաանտանելին` իդեալիստներինը:

Եթե մարդ միևնույն է, ոչինչ անել չի կարող, ի՞նչ միտք ունի խելագարության հասցնել իրեն:

Ոչ ոք չի կարող այդքան օտար լինել, որքան նա, ում մի ժամանակ սիրել ես:

Մարդիկ կան, որոնք իրենց կյանքում սիրում են միայն մեկին: Նրանք երջանիկ մարդիկ են:

Նա գիտեր, որ աշխարհում կան ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի անաղարտ դեմքեր: Բայց դրա հետ միասին նաև գիտեր, որ ամբողջ աշխարհում չկա մի այլ դեմք, որն օժտված լինի իր վրա իշխելու այդպիսի մեծ ուժով:

Մի օր ինքնաթիռներ կհայտնվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել այդ գիշերներին: Նրանց արագությունը հավասար է լինելու երկրագնդի պտույտների արագությանը: Եվ եթե դու ինձ սիրես գիշերվա ժամը 4-ին, մենք կարող ենք այնպես անել, որպեսզի միշտ ժամը 4-ը լինի: Ժամանակի հետ միասին մենք կթռչենք երկրագնդի շուրջը, և ժամանակը կանգ կառնի մեզ համար:

Երկուսից մեկը միշտ մյուսին լքում է: Խնդիրն այն է, թե ո՞վ է ավելի շուտ լքում:

Անհրաժեշտ էր միշտ անկախ մնալ: Ամեն ինչ սկսվեց փոքրիկ անկախությունների կորստից: Մարդ ուշադրություն չի դարձնում դրանց վրա և ահա հանկարծ հայտնվում է սովորույթների ցանցի մեջ: Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է: Ոչ մի բանի չպետք է ընտելանալ: Նույնիսկ կնոջ մարմնին:

Այդպես մեր լքածի և կամ մեզ լքողի կարոտը մի տեսակ լուսապսակով զարդարում է նրան, ով հետագայում է գալիս: Եվ կորստից հետո նորը միշտ հանդես է գալիս յուրահատուկ ռոմանտիկական լույսի տակ: Հին ազնիվ ինքնախաբեություն է:

Սերն այն է, երբ մարդիկ պատկանում են միմյանց: Միմյանց են պատկանում ընդմիշտ: