ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտարարում է գիտական լրագրության հերթական մրցույթը։
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը, գիտության և հանրության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև խրախուսել այս ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր 2023թ-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը և հարակից գիտություններին վերաբերող նյութեր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/WFAHXYWhFbxVDcgp8
Այս տարի մրցանակ կտրվի 1 անվանակարգում` 2023թ․ առավել ակտիվ լրագրողի մրցանակ՝ ամբողջ տարվա կտրվածքով հրապարակված նյութերի քանակով և բազմազանությամբ։
Անվանակարգի համար սահմանված է դրամական մրցանակ` 75,000 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հրապարակված նյութերի հղումները կամ դրանց թվայնացված տարբերակները, եթե թվային չեն: Նվազագույն քանակը 5-ն է։
Ուշադրություն` դիտարկվելու են միայն հեղինակային աշխատանքները։
Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 4-ը։ Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 14-ին։