ԳլխավորԼուր

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում գրավեց առաջին տեղը

Արթուր Դավթյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում հավաքելով 14, 983 միավորով` գրավեց առաջին տեղը:

Նախօրեին էլ աշխարհի գավաթի խաղարկությունում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: